HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետությանը պատճառվել է 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս․ ոստիկանություն

ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի շենքերից մեկում, առանց պետական գրանցման և հատուկ թույլտվության՝ լիցենզիայի, կազմակերպվում են «պոկեր» կենդանի խաղեր, ինչպես և ապօրինի կերպով շրջանառվում են տարբեր տեսակի թմրանյութեր։

Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ քննությանը հայտնի տվյալներով՝ նախորդ տարվա նոյեմբերից Վաղարշյան 15/15 հասցեում, առանց պետական գրանցման ու լիցենզիայի, «պոկեր» տեսակի շահումով խաղերը  վարձու խաղավարների միջոցով կազմակերպել է Երևանում բնակվող, 34-ամյա մի տղամարդ։ Մասնակիցների շահումից  3-ից 4 տոկոս գանձումներ կատարելով՝  ապօրինի խաղատունը շահումով խաղեր կազմակերպելու յուրաքանչյուր օր ստացել է 500 հազարից 600 հազար դրամ շահույթ: Այս ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով, միայն հատուկ թույլտվության պետական տուրքի մասով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝  5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս։

Հունվարի 17-ին իրականացվեց հատուկ միջոցառում, որի շրջանակներում ապօրինի խաղատանը հայտնաբերվեցին ու ՔՈԳՎ բերման ենթարկվեցին 10 անձինք։ Ապօրինի խաղատանը կատարված զննությամբ, բացի խաղատնային պարագաներից, հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մի քանի գրամ քաշով զանգված։

Դեպքի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն։  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter