HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում հեղաշրջման փորձի գործով ձերբակալվել է ևս 218 զինվորական

Թուրքիայի 60 նահանգներում իրականացված ոստիկանական նոր մասշտաբային գործողության շրջանակներում՝ երկրի դատախազությունը 238 մարդու, որից 218-ը գործող և նախկին զինվորականներ են, ձերբակալության օրդեր է տվել։ Այդ մասին հայտնում է TRT Haber-ը։ 

Anadolu գործակալությունն էլ փոխանցում է, որ բոլոր ձերբակալվածները կասկածվում են FETO կազմակերպության պարագլուխ, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապի մեջ, որին պաշտոնական Անկարան համարում է ահաբեկիչ։ Ինչպես փոխանցում է գործակալությունը, 238 ձերբակալվածներից 218-ը գործող և նախկին զինվորականներ են, այդ թվում՝ թուրքական բանակի 6 գնդապետ, 3 փոխգնդապետ և 9 մայոր։

Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը մեղադրում են 2016 թվականի հուլիսին Թուրքիայում պետական հեղաշրջման իրականացման փորձի մեջ։ Այդ ժամանակ երկրում ձերբակալվել էր ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից հեռացվել ավելի քան 160 000 պետական ծառայող՝ ներառյալ զինվորականներ։ Ֆեթուլլահ Գյուլենը, որը գտնվում է Միացյալ Նահանգներում, քննադատել է հեղաշրջման փորձը և ժխտել իր կապը դրա հետ։

Լուսանկարը՝ ntv.com.tr-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter