HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀՏՖ զեկույց. կորոնավիրուսի համավարակը կարող է հնգամյա սպառնալիք դառնալ համաշխարհային տնտեսության համար

Կորոնավիրուսի համավարակի հետևանքները առաջիկա 3-5 տարում կարող է հարվածի տակ դնել համաշխարհային տնտեսության զարգացումը։ Այդ մասին նշվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի Global Risks Report 2021 զեկույցում, որը հրապարակվել է երեքշաբթի՝ հունվարի 19-ին։ Զեկույցի համաձայն՝ համավարակի արդյունքում կարող է սրվել սոցիալական անհավասարությունը, իսկ առաջիկա 5-10 տարում կարող է թուլանալ աշխարհաքաղաքական կայունությունը։

Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետների՝ մասնավոր հատվածի և սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչները, որոնք մասնակցել են իրականացված հարցումներին, ակնկալում են, որ առաջիկա 3-5 տարիների ընթացքում համավարակը կհանգեցնի այնպիսի խնդիրների, ինչպիսիք են գների փոփոխությունը, պարտքային ճգնաժամը և IT ենթակառուցվածքների փլուզումը։

Զեկույցում նաև նշվում է, որ չնայած հակակորոնավիրուսային պատվաստումների մեկնարկին` համավարակը դեռ երկար ազդեցություն կունենա հանրային կյանքի և տնտեսության վրա։ Օրինակ` նման իրավիճակում փոխվում են ընկերությունների և հաճախորդների փոխհարաբերությունները, մատակարարումների շղթաները և բիզնեսի մոդելները։ Միևնույն ժամանակ թվային զարգացման արագացումը կարող է բերել կիբեռհարձակումների թվի աճին, իսկ տնից մշտական աշխատանքը՝ առողջության հետ խնդիրների։

Լուսանկարը՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնական կայք էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter