
Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը կլինի ազգային փոքրամասնությունների օր. նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությունը:
Ըստ նախագծի՝ առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրն ամրագրել որպես Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր:
Նախագիծն ընդունվեց միաձայն` 101 ձայնով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել