HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը հերքում է ՄԻՊ-ի խոսքերը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հայտարարության համաձայն՝ ՀՀ ոստիկանությունն անհամաձայնություն հայտնելով պաշտպանի կողմից հրապարակած զեկույցի բազմաթիվ հարցերից միայն մեկին՝ ընդունում է մյուսները և պատրաստակամություն հայտնում վերացնելու իր գործունեության ոլորտում տարիներ շարունակ առկա մյուս խնդիրները:

ՀՀ ոստիկանությունը մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցում նշված բացթողումներն ընդունելու կամ  պաշտպանի մեկնաբանություններին համաձայնություն տալու հայտարարությամբ հանդես չի եկել: Զեկույցում  նշված հարցերի ուսումնասիրությունը շարունակվում է և ՀՀ ոստիկանությունը դրանց վերաբերյալ  հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ:

Ինչ վերաբերում է պաշտպանի աշխատակազմի պատասխանում նշված՝ փաստացի բնակության վայրում  անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման   դեպքին, ապա  պարզաբանում ենք հետևյալը:

Փաստացի հաշվառման հասցեն համարվում է մշտական բնակության վայրի հասցե: Փաստացի  հաշվառումների տարբերությունը միայն այն է,որ բնակիչը չունի  բնակելի տարածությունում բնակվելու իրավաբանական իրավունք:  Բնակչության պետական ռեգիստրում ըստ մշտական բնակության վայրի հաշվառումն իրականացվում է տվյալ բնակության վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթի հիման վրա, իսկ փաստացի բնակության վայրի հասցեով հաշվառումը` քաղաքացու դիմումում նշված հասցեում բնակվելու փաստը ստուգելու վերաբերյալ անձնագրային ծառայությունից ՀՀ ոստիկանության տարածքային բաժին ուղարկված հարցման պատասխանի հիման վրա, որով կամ փաստվում, կամ հերքվում է տվյալ հասցեում քաղաքացու բնակվելու հանգամանքը:

Անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման համար բնակչության պետական ռեգիստրում հաշվառում պահանջելն իրավաչափ է, քանի որ անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման և անձնագիր տալու գործողությունները քաղաքացու համար առաջացնում են միևնույն փաստական հետևանքները: Այսինքն՝ դրանց միջև բովանդակային տարբերություն գոյություն չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter