HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը գիշերն աստիճանաբար կնվազի 14-16 աստիճանով

Հայաստանի տարածքում հունվարի 20-ի ցերեկն առանձին շրջաններում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ը՝ գիշերն աստիճանաբար կնվազի 14-16, ցերեկը՝ 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում հունվարի 20-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 20-21-ը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

ԱԻՆ-ը զգուշացնում է, որ ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված՝ առաջիկա գիշերը և առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter