HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուստամ Բադասյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարը նաև բարձր է գնահատել Նիդերլանդների խորհրդարանում վերջերս հավանության արժանացած միջնորդությունները, որոնցով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների դեմ՝ Արցախում կատարված ռազմական հանցագործությունների համար։

Դեսպան Սխերմերսը առանձնացրել է այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ համագործակցելու հեռանկար կա՝ իրավունքի գերակայություն, ժողովրդավարության ամրապնդում։ 

Ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրությունում, Ռուստամ Բադասյանը Նիդերլանդների դեսպանին ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզը, արդեն իսկ գրանցած ձեռքբերումներն ու կարևորել այդ նպատակով միջոցառումներ իրականացնելու համար Եվրամիության կողմից Հայաստանի կառավարությանը հատկացված 9 մլն եվրո աջակցությունը։  

Անդրադառնալով 2020 թվականին Նիդերլանդների Թագավորություն կատարած այցին ու դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին՝ նախարարը դրանցից հատկանշական է համարել Եվրաջասթի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրման բանակցությունների, ՀՀ ոստիկանության և Եվրապոլի միջև համագործակցության իրավական շրջանակ նախատեսող փաստաթղթի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պրոբացիայի և քրեակատարողական ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter