HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանը ահազանգել էր, փաստաթղթերն էլ ուղարկվել են փորձաքննության

Մարդու իրավունքների պաշտպանի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ կազմված լինելու հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող,  քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը և կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին» թիվ 318-Ն, «Փախստականին, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը և փաստաթուղթը տալու կարգը հաստատելու մասին» թիվ 1417-Ն որոշումները և փաստաթղթերի ձևանմուշները ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի միջոցով ուղարկվել են միջազգային փորձաքննության:

Եզրակացությունը ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում, վերը նշված որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով  ՀՀ ոստիկանությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ:

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter