HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում հաշվառված քաղաքացիների միանվագ աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է մինչև հունվարի 27-ը

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականի հունվարի 27-ը։ Խոսքը նախապես հայտարարված առաջին ծրագրի մասին է (68000+15000 դրամ), որից շատերը արդեն օգտվել են։ Այս մասին հայտնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Ծրագրին դիմելու ժամկետն երկարաձգվել է, որպեսզի այն քաղաքացիները, որոնք չեն հասցրել օգտվել աջակցությունից կարողանան լրացնել հայտը:

Ծրագրից օգտվելու համար քաղաքացին պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնի https://dimum.ssa.am/ կայքէջում: Դիմումի հաստատման դեպքում քաղաքացին կտեղեկանա հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին ուղարկված հաղորդագրությամբ։ Հաստատող հաղորդագրություն ստանալուց հետո դիմել Հայփոստի կամ Արցախփոստի մասնաճյուղ:

Խնդիրների դեպքում այցելել սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter