HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետը հյուրընկալել է Տոկիո լարային քառյակի անդամներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Երևանյան հեռանկարներ» 13-րդ երաժշտական միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Տոկիո լարային քառյակի անդամներին և փառատոնի հիմնադիր նախագահ, գեղարվեստական ղեկավար,  կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանին:

Ողջունելով հյուրերին` քաղաքապետը շնորհավորել է 2012 թվականի համերգաշրջանի բացման կապակցությամբ և կարևորել քառյակի մասնակցությունը երևանյան մշակութային կյանքին:

«Մեր քաղաքը մշակութային հարուստ պատմություն ու ներկա ունի և մեզ համար պատիվ է հյուրընկալել ձեզ Երևանում: Վստահ եմ, որ համերգային անմոռանալի երեկո է սպասում երևանցիներին»,- նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանի դռները միշտ բաց են քառյակի առջև:

Շնոհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ հյուրընկալության համար` Տոկիո լարային քառյակի անդամները նշել են, որ, իրենք տպավորված են ու երջանիկ 7 տարի անց` 2-րդ անգամ գտնվել 2794-ամյա քաղաքում և անհամբեր սպասում են երևանյան հանդիսատեսի հետ հանդիպմանը:

Տարոն Մարգարյանը հյուրերին առաջարկել է ազատ ժամանակը տնօրինել քաղաքին ծանոթանալով և հույս հայտնել, որ քառյակի հետ հաջորդ հանդիպումը չի ուշանա ու երևանյան հանդիսատեսը ավելի հաճախ հնարավորություն կունենա ունկնդրել երաժշտախմբի կատարումները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter