
Կառավարությունը հաստատելու է տնտեսական հակաճգնաժամային նոր փաթեթ
Կառավարության հաջորդ շաբաթվա նիստում ընդունվելու է տնտեսական հակաճգնաժամային նոր փաթեթ, որը ենթադրելու է նոր գործիքակազմ հետկովիդյան և հետպատերազմյան տնտեսության վերականգնման համար: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը`արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին, թե ինչ է արվելու արտագաղթը կանխելու համար։
Խոսելով Սյունիքի մարզի մի շարք սահմանամերձ համայնքների խնդիրներից՝ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ հաջորդ շաբաթ Սուրեն Պապիկյանի, Արմեն Ղուլարյանի և մի շարք փոխնախարարների հետ այցելելու են Սյունիք: Ուսումնասիրելու են կորցրած արոտավայրերին առնչվող հարցերը:
«Սյունիքը հատուկ ուշադրության կենտրոնում է լինելու, տեղում խնդիրներին ծանոթանալով՝ առաջ կշարժվենք»,-ասաց Ավինյանը:
Մեկնաբանել