
Փաշինյանի խոսքով՝ իրավապահները պատերազմի վերաբերյալ 1300 քրեական գործ են քննում
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արցախյան երկու պատերազմների մասնակից Հրանտ Մադաթյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ եղել են դավաճաններ ու հայրենիքը վաճառողներ, պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչու այդ մարդիկ պատասխանատվության չեն ենթարկվել:
«Լինելով պատերազմի մասնակից, ընկերներ կորցրած` այդ թվում լեգենեդար հրամանատար Ռուստամ Գասպարյանին և իր որդուն, ես ինձ պահանջատեր եմ զգում: Ինչու մինչև հիմա չկան դավաճանների, հայրենիքը ծախածների անունները ու ինչու մինչև հիմա պատասխանատվության առաջ կանգնած չեն: Երկու ամիս է անցել, բայց կարծես թե մեր երկրում բան չի եղել»,- ասաց Մադաթյանը:
Փաշինյանը կոչ արեց իր` ավելի վաղ ասված խոսքերը ուղիղ մեջբերել, ապա հավելեց, որ պատերազմի առնչությամբ իրավապահները քննում են շուրջ 1300 քրեական գործ, ընթանում է նախաքննություն: Փաշինյանը նկատեց` քրեական գործերի քննության տեմպերը գուցե այնքան արագ չեն իրականացվում, ապա հավելեց` ամեն ինչ արվելու է այդ հարցերին մաքսիմալ պատասխաններ ստանալու համար:
Փաշինյանի խոսքով` իր հայտարարությունների մեջ կարող էին լինել նաև քաղաքական գնահատականներ, և դրանք ևս հետաքննվելու անհրաժեշտություն ունեն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել