HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերականգնվում է քաղաքացիների սեփականության իրավունքը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ գյուղում և Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասում բնակվող 20 ընտանիքներ ստացել են իրենց հողամասերի նկատմամբ հիմքերի վերականգնման իրավունք: Սույն որոշումները բնակիչներին է հանձնել անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով շնորհավորելով ներկաներին, նկատել է, որ երկարամյա այս խնդիրը փուլ առ փուլ լուծում է ստանում:

«Նմանատիպ խնդիրները մենք փուլերի ենք բաժանել. առաջին հերթին ուսումնասիրվում են տնամերձերը, այնուհետև քննարկվում է գյուղատնտեսական նշանակության հողերի հարցը: Այսօր ձեզ հանձնելով հողերի իրավական հիմքերի վերականգնման փաստաթղթերը, մեկ անգամ ևս վստահեցնում ենք, որ քաղաքապետարանը պատրաստակամ է աջակցել ու օգնել, որպեսզի բոլոր հողօգտագործողները հնարավորին շուտ ստանան այդ որոշումները, որից հետո արդեն  կադաստրի պետական կոմիտեում կկարողանան գրանցել իրենց գույքը»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նկատենք, որ Երևանի Չարբախ թաղամասի և Հաղթանակ գյուղի տարածքում դեռևս 1990-ական թվականներին հողատարածքներ են հատկացվել բազմաթիվ ընտանիքների: 2005 թ.-ից մինչ օրս հողամասերի հատկացման հիմքերը վերականգնելու և հողամասերի հատակագծեր թողարկելու համար հարցին լուծում է տրվել միայն առանձին դեպքերում:

Քաղաքապետի որոշումները ստացած բնակիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանից, նշել են, որ իսկապես երկար տարիներ է պահանջվել հարցին լուծում տալու համար. «Շատ շնորհակալ ենք Ձեզանից պարոն Մարգարյան, որ անհնարին թվացող մեր այս գործը ավարտին հասցրեցիք: Հիմա մենք մեզ լիիրավ սեփականատեր ենք զգում»:

Քաղաքապետը վստահեցրել է, որ լուծում են ստանալու ոչ միայն Հաղթանակ գյուղի այլև մնացած բոլոր մասնավոր տնատիրությունների բնակիչների խնդիրները. «Համոզված եղեք, որ քաղաքապետարանը միշտ բնակիչների կողքին է: Վստահեցնում եմ, որ հուզող բոլոր հարցերին մենք ժամանակի ընթացքում հաստատ լուծումներ ենք տալու»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter