HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ստեփանակերտի ականազերծման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է արգելված կասետային զինամթերք

Ստեփանակերտի ականազերծման աշխատանքների ժամանակ ռուս սակրավորները հայտնաբերել են միջազգային իրավունքով արգելված M-85 կասետային զինամթերք։ Այդ մասին չորեքշաբթի՝ հունվարի 20-ին, «Российская газета» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին։  

«Տարբեր տեսակի ականադաշտեր են պատահում։ Ստեփանակերտում հիմա շատ կան չպայթած կասետային Մ-85 «Կոլոկոլչիկներ»,- նշել է Ստավիցկին։ Վերջինիս խոսքերով՝ ռուս սակրավորները Արցախի շրջաններում իրականացվող աշխատանքի ժամանակ հայտնաբերում են մեծ քանակությամբ լքված զինամթերք, ինչպես նաև չպայթած արկեր։ 

«Դժվարություններ առաջացան նաև վնասված գազատարների ուսումնասիրության ընթացքում, որոնք հնարավորինս շուտ պետք է վերականգնվեին․․․ խողովակների մոտ տանող ճանապարհին, սակրավորները հայտնաբերել են Ֆ-1 տեսակի ձեռքի բեկորային նռնակների կիրառմամբ տեղադրված «ձգապարաններ», չպայթած բազմաթիվ արկեր, ինչպես նաև չօգտագործված արկեր»,- հայտարարել է ՌԴ ինժեներական զորքերի հրամանատարը։

Նա նաև նշել է, որ գազատարի ականազերծման աշխատանքներին խանգարում են նաև եղանակային և աշխարհագրական պայմանները, քանի որ որոշ գազատարներ անցնում են ավելի քան 2000 մետր բարձրության պայմաններում։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ նոյեմբերի 23-ից սկսած ռուս ռազմական ինժեներները չպայթած զինամթերքից մաքրել են մոտ 551 հեկտար տարածք, 205,3 կիլոմետր ճանապարհ, 783 շինություն, այդ թվում սոցիալական նշանակության 25 օբյեկտներ։ Ընդհանուր առմամբ հայտնաբերվել և ոչնչացվել է մոտ 24 հազար պայթուցիկ սարք, որոնք ոչնչացվել են հատուկ ստեղծված հրաձգարանում։

Լուսանկարը՝ ՌԴ Պաշտպանության նախարարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter