HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարների գլխավորությամբ խորհրդակցություններ են անցկացվել

Հունվարի 20-ին Մոսկվայում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և ՌԴ արտգործնախարարի տեղակալներ Ալեքսանդր Գրուշկոյի և Իգոր Մորգուլովի համանախագահությամբ: Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Կողմերը մտքեր փոխանակեցին համաեվրոպական թեմատիկային առնչվող հարցերի շուրջ, մասնավորապես, անդրադառնալով Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ հարաբերությունների տարբեր ասպեկտներին, քննարկեցին Եվրասիական տարածաշրջանում անվտանգության ամրապնդման ուղղությամբ երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր, Շանհայի համագործակցության կազմակերպության հետ գործընկերային հարաբերությունների խորացումը,  տնտեսական փոխկապակցվածության զարգացումը մայրցամաքում, առաջին հերթին՝ ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համակցմանն ուղղված ջանքերի համատեքստում։ Քննարկվեց նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի լայն շրջանակ:  

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին նման հանդիպումների և քննարկումների պարբերական անցկացումը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter