HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կա երկու տուժած

Հունվարի 20-ին՝ ժամը 17:08-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրասնպորտային պատահար ավտոմեքենան շրջվել է։ Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 22-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ Ա, ծնված 1958 թ.) դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և կողաշրջվել երթևեկելի հատվածում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ք Հ-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են Չարենցավան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter