HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարը եղել է ԶՈՒ զորամասերից մեկում

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հունվարի 20-ին եղել է ԶՈՒ հատուկ նշանակության զորամասերից մեկում:

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Վաղարշակ Հարությունյանը շրջել է զորամասի շենք շինություններում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առաջիկա անելիքներին:

Զորամասի հրամանատարությունը պաշտպանության նախարարին զեկուցել է ծառայության, վերափոխումների գործընթացի, ինչպես նաև նախատեսվող համալրումների մասին:

Վաղարշակ Հարությունյանը կարևորել է զորքերի և, մասնավորապես, հատուկ ջոկատայինների ամենօրյա պատրաստությունը և մարտունակության ամրապնդումը: Պաշտպանության նախարարն առանձնահատուկ կարևորել է նաև հրամանատարների պատրաստման հարցում բարձրագույն կրթության գործոնը` որպես առաջնահերթություն նշելով ուսումնառությունը լավագույն ռազմական ակադեմիաներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter