HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մարտի 1-ի» քրեական գործով «բաց դռների» օր` լրագրողների համար

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հանձնարարականով 2008 թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում զանգվածային անկարգությունների և սպանությունների դեպքերի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հնարավոր նոր ապացույցներ և փաստեր ի հայտ բերելու, նախաքննական մարմնի կատարած աշխատանքների մասին հասարակությանը տեղեկացնելու նպատակով նշված քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացրած ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազները՝ քննչական խմբի ղեկավարի և խմբի քննիչների հետ, այսուհետև, յուրաքանչյուր ամիս հանդիպելու են զանգվածային լրատվության ներկայացուցիչների հետ:

ՀՀ տարածքում գործող բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել հանդիպմանը և հնչեցնել իրենց հուզող հարցերը՝ բացառապես նշված քրեական գործի հանգամանքների շուրջ:

«Բաց դռների օրվա» հանդիպումները կկայանան յուրաքանչյուր ամսվա առաջին և վերջին շաբաթվա չորեքշաբթի օրերին՝ ժամը 12.00-ին, ՀՀ դատախազության «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ի կոնֆերանսների դահլիճում (ք. Երևան, փ. Տիգրան Մեծի 50):

ՀՀ դատախազության հանրային կապերի վարչության պետ Շ. Տոնոյանը հայտնում է, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ առաջին հանդիպումը կկայանա մայիսի 25-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter