HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովհաննես Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզպետ

Կառավարության հունվարի 21-ի որոշմամբ Շիրակի մարզպետ է նշանակվել Հովհաննես Հարությունյանը։

Նա ծնվել է 1987 թվականի դեկտեմբերի 10-ին, Գյումրիում:

2004 թվականին ավարտել է Գյումրու թիվ 1 կրթահամալիրը և ընդունվել Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան բժշկական ակադեմիա: 2006 թվականին կրթությունը շարունակել է Երևանի Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում: 2010-ին ընդունվել է Ռուսաստանի բժշկական հետբուհական կրթության ակադեմիա և ստացել բժիշկ-վիրաբույժի բարձրագույն մասնագիտական կրթություն: 2016 թվականին ղեկավարել է Շիրակի մարզի «Բեռլին» պոլիկլինիկան: 2018 թվականին նշանակվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով։

Վերջինս 2019 թվականի ապրիլից մինչ հոկտեմբերը զբաղեցրել է Առողջապահության փոխնախարարի պաշտոնը։

Հիշեցնենք, որ մարզպետ Տիգրան Պետրոսյանը հունվարի 15-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Կառավարության մեկ այլ որոշմամբ վերջինս ազատվեց մարզպետի պաշտոնից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter