HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունն օրինական տիրապետողի անշարժ գույքի տարածք ներխուժումը վերացնելուն ուղղված կառուցակարգեր է սահմանել

Գործադիրն այսօր ՝հունվարի 21-ին փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումների պատշաճ և իրավաչափ իրացումը ապահովելու նպատակով:

Մասնավորապես, քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանը` իր անունից կատարելու գործողություններ՝ ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ:

Օրինական տիրապետողի կողմից ոստիկանության լիազորման կարգը և պայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը: Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու, հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու կարգը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ: Ըստ այդմ, կստեղծվեն համապատասխան կառուցակարգեր և ընթացակարգեր Քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի կիրառման համար:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը՝ նշելով, որ օրենքի և իրավունքի գերակայությունները շատ առանցքային նշանակություն ունեն իրավակարգի պահպանության և պաշտպանության տեսակետից: «Մենք այս ընթացքում էլ բախվել ենք բազում դեպքերի, երբ ուրիշին պատկանող սեփականության նկատմամբ կատարվել է ոտնձգություն: Բոլորը դա ընդունում են, այսինքն՝ բանավեճ չկա, ըստ էության, որ սեփականությունը պատկանում է x մարդուն, բայց y մարդը որոշակի գործողություն է կատարել նրա նկատմամբ, բայց սեփականությունը վերադարձնելու հետ կապված առաջանում են բազմաթիվ ընթակարգային խնդիրներ: Եվ փաստացի ստացվում է, որ լուռ համաձայնություն կա, որ ապօրինություն է տեղի ունեցել, բայց այդ ապօրինությունը գործնականում վերացնելու համար երբեմն կարող են տարիներ պահանջվել՝ դատական ընթացակարգերով և այլն: Եվ հիմա մենք փորձում ենք այս որոշմամբ հնարավորինս հեշտացնել հարցը, որպեսզի նման բարդություններ չլինեն»,-ասել է կառավարության ղեկավարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter