
Արթուր Մելիքյան. «ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի վերաբերյալ քրգործը չի կարճվել»
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը չի փակվել և չի կարճվել: Կուտոյանի իրավահաջորդները դեռ անցած տարի դիմում են ներկայացրել վարույթ իրականացնող մարմին, որպեսզի գործի վերաբերյալ տվյալներ չհրապարակվեն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։
«Կասկածյլաներ, մեղադրյալներ չունենք: Նախաքննությունը շարունակվում է, օպերատիվ հետախուզական միջոցառումները, փորձաքննություններն ամբողջությամբ կատարվել են: Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով, քանի որ այլ հիմքեր, այլ հոդվածով հարուցելու որակման համար չեն եղել»,- ասաց նա:
Արթուր Մելիքյանը նշեց, որ հաստատապես հիմնավորվել է, որ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել:
Մեկնաբանել