HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիան ծրագրում է մինչեւ 2023 թվականը սպառազինությունների արտահանումը հասցնել 10 մլրդ դոլարի

Թուրքիան մտադիր է մինչև 2023 թվականը ռազմաարդյունաբերական համալիրի շրջանառությունը հասցնել մինչև 27 միլիարդ դոլարի, իսկ սպառազինությունների արտահանման ծավալը՝ մինչև 10 միլիարդ դոլարի։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը։

Ելույթ ունենալով Ստամբուլում պաշտպանական ոլորտի վերաբերյալ երրորդ միջգերատեսչական հանդիպմանը` նա ընդգծել է, որ Թուրքիայում ինչքան բարձր լինի պաշտպանական ոլորտի համալրումը ներքին արտադրանքի հաշվին, այնքան անկախ կլինի արտաքին քաղաքականությունը։

Դեմիրը նշել է, որ վերջին տարիներին տեղի ունեցող գործընթացները ընդգծում են ուժեղ բանակի կարևորությունը, որը կախված չի լինի արտաքին մատակարարումներից։

«Դեռ 2002 թվականին Թուրքիան այն երկրների շարքում էր, որոնք մեծապես կախված էին զինամթերքի ներկրումից։ Սակայն հիմա Անկարան կարիքները հոգում է ներքին արտադրանքի հաշվին։ Մեր նպատակն է վերացնել արտաքին մատակարարումներից ցանկացած կախվածություն՝ պաշտպանության համար կրիտիկական կարևորություն ունեցող տեխնոլոգիական ոլորտներում»,- Դեմիրի խոսքերը մեջբերել է Anadolu գործակալությունը։

Նրա խոսքերով՝ վերջին տարիներին Թուրքիայում իրականացվել է ընդհանուր մոտ 60 միլիարդ դոլարի ծավալով պաշտպանական ոլորտի 700 նախագիծ։

Լուսանկարը՝ CNN Turk-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter