HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ը հավաքագրել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի մշակութային ու սպորտի գործիչների խոսքերը հայերի մասին

ՄԻՊ-ը հավաքագրել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի մշակութային ու սպորտի գործիչների խոսքերը հայերի մասին։ Այն ներկայացնում ենք ստորեւ։
«Սրանք 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում Ադրբեջանի մշակութային ու սպորտի գործիչների խոսքեր են հայերի մասին.
1) «Ղարաբաղը կմաքրվի հայկական ֆաշիզմի սատանայական տականքից: Այդ հայ ֆաշիստները զուրկ են պատվից և տեղին են ոչնչացվում», - Ադրբեջանի ժողովրդական արտիստ,
2) «Հայերը ցեղ են, էթնոս, որն ոչնչացնում է ինքն իրեն: Շատ ողորմելի և անշնորհակալ արարածներ են: Հայերն այն աստիճան ստախոս, վախկոտ, լպիրշ և երկերեսանի ժողովուրդ են, որ բառերով փոխանցել հնարավոր չէ», - Ադրբեջանի ժողովրդական արտիստ,
3) «Այս ղարաբաղյան պատերազմը աշխարհի հայության վերջի սկիզբն է, որ ստեղծվել են ստի, երկերեսանիության և ստորության վրա», - Ադրբեջանի ժողովրդական արտիստ,
4) «Մեր թշնամին պատվազուրկ, խաբեբա և անարժան է: Նրանք բարբարոս են, ահաբեկիչներ են, տարված են սեփական առավելության մասին ֆաշիստական գաղափարներով», - Ադրբեջանի ժողովրդական արտիստուհի,
5) «Հայերը ոչնչություն են և մարդ չեն, որոնք առնետների նման թաքնվել են իրենց բներում», - Ադրբեջանի վաստակավոր արտիստ,
 
 
6) «Պոռնիկի զավակը պոռնիկ էլ կդառնա: Նրանք բոլորն աղվես են: Երբ ճիշտ ժամանակը գա, նրանք ցույց կտան իրենց», - Ադրբեջանի գրողների միության անդամների մեկը Հայ տարեց կնոջ մասին,
7) Հայ ժողովուրդը իրական հիվանդ է: Բժշկությունն անհույս է, սա բուժման ենթակա չէ: Քրոնիկ հայկական փորլուծություն», -«Թուրքիայի ձայնը» երգի մցույթի հաղթող,
8 ) «Հայերին պոռնիկ մի անվանեք: Պոռնիկն ինքն իրեն է վաճառում, հայն ուրիշին է ձեռք գցում», - Մշակույթի և արվեստի Ադրբեջանի պետական համալսարանի դասախոս,
9) «Մենք պետք է սպանենք հայերին՝ անկախ նրանից կին է, երեխա է, թե տարեց (…)», – «Քարաբաք» ֆուտբոլային ակումբի մեդիա ղեկավար,
10) «Եթե մարդկային ռասան իրոք ստեղծվել է Աստծո կողմից, ապա հայերը չարիքի ծնունդ են», - Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի մեդիա և հանրային հաղորդակցության ղեկավար և այլն:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրված այս ապացույցները վկայում են, որ Ադրբեջանում հայատյացության ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի քարոզն ունի խորքային արմատներ ու բարձր հանրային աջակցություն:
Այս պատերազմի ընթացքում ադրբեջանական զինվորականների կողմից հայերին խոշտանգելն ու տանջելն ուներ խորքային պատճառներ և արվում էր միայն այն բանի համար, որ տեղի էր ունենում էթնիկ պատկանելիությամբ հայերի նկատմամբ:
Մանրամասներն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում, որ պատրաստվել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում կատարված մշտադիտարկման արդյունքներով», - նշված է հաղորդագրության մեջ:
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter