HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսային հիվանդության 183 նոր դեպք է գրանցվել, մահացել է 9 քաղաքացի

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 183 նոր դեպք, ընդհանուր՝ 165711 դեպք, որոնցից 154259-ն` առողջացած, 3030-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7678 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 632646 թեստավորում: Երեկ կատարվել է 2042 թեստավորում:

ԱՆ-ն հայտնում է, որ առողջացել է 213 մարդ, գրանցվել է մահվան 9 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 744 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter