HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կադաստրի կոմիտեն հրաժարվում է վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված տարածքներից՝ տարեկան խնայելով 39 մլն դրամ

Կադաստրի կոմիտեն շարունակում է միջոցներ գտնել՝ հրաժարվելու վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված տարածքներից և օգտվել ՀՀ սեփականություն հանդիսացող գույքից՝ նվազեցնելով պետական բյուջեի ծախսերը։

Կադաստրի կոմիտեի հանրային կապերի բաժնի հաղորդմամբ՝ օրեր առաջ Կառավարության հունվարի 14-ի թիվ 39-Ա որոշմամբ՝ Կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանումը, որը տեղակայված էր Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Թամանյան փողոց 26 վարչական շենք հասցեում գտնվող վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված տարածքում,  այսուհետ կգործի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի 8 հիվանդանոց հասցեում գտնվող շենքի 1-ին և 2-րդ հարկերում զբաղեցրած տարածքներում: Տեղափոխման արդյունքում տարեկան 8 մլն 40 հազար դրամ կխնայվի:

Դեռևս նախորդ տարվա նոյեմբերի 16-ից նոր՝ առավել հարմարավետ տարածք է տեղափոխվել նաև Կադաստրի կոմիտեի՝ Խորենացի 28 հասցեում գործող «Կենտրոն» սպասարկման գրասենյակը՝ նվազեցնելով պետական բյուջեի ծախսերը տարեկան 30 մլն 996 հազար դրամով։ Գրասենյակն այժմ գործում է Փ․ Բուզանդի 1/3 հասցեում (մուտքը՝ Վերնիսաժի կողմից)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter