HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնանկ է արվել ռազմական ոստիկանության պետը

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով գնդապետ Արմեն Սահակյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից:

Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրերով Գարեգին Գաբրիելյանն ազատվել  է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:

Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Լևոն Երանոսյանը, ով ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Լուսանկարում Արմեն Սահակյանն է 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter