HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻ նախարարը հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Այս մասին տեղեկացնում է ԱԻն մամուլի ծառայությունը։

Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ, հույս հայտնել, որ երկուստեք ջանքերով կկարողանան նպաստել երկու երկրների գործընկեր կառույցների միջև գործող կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Բելառուսի արտակարգ իրավիճակների նախարարությունների հնարավորությունների և կառուցվածքային առանձնահատկությունների վերաբերյալ: Դեսպանն ընդգծել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի հայ-բելառուսական հարաբերությունները նաև այս ոլորտում նոր մակարդակի վրա դրվեն: Արտակարգ իրավիճակների նախարարն իր հերթին սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter