HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻՆ. Տավուշի մարզային փրկարարական վարչությունն ամփոփել է տարին

Տավուշի մարզպետարանի դահլիճում ներկայացվել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության գործունեության ամփոփիչ հաշվետվությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Ներկա են եղել նաև Տավուշի մարզպետ  Հայկ Չոբանյանը, Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, տեղական ինքնակառավարման մարմինների և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:

Տավուշի մարզային փրկարարական վարչության  պետ, փրկարարական ծառայության  գնդապետ Վահան Փիրումյանը ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածի գործունեությունը, նշել է, որ 2020 թվականի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված ծրագրերն ամբողջությամբ կատարվել է: 

Մարզային փրկարարական վարչության գործունեությունն ուղղված է եղել.

  • Արտակարգ իրավիճակների առաջացման կանխարգելման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը: 
  • Տավուշի մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործումը:
  • Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով ՀՀ Տավուշի մարզի ղեկավար կազմի, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու ազգաբնակչության, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ փրկարարական ծառայողների հետ ուսումնական գործընթացի կազմակերպումը և իրականացումը: 
  • Պաշտպանական կառույցների պատրաստականության բերումը և բնակչությանը պաշտպանական կառույցներին ամրագրման հաշվարկների ճշգրտումը:
  • Հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների իրականացումը:
  • Արտակարգ դեպքերի արձագանքման կազմակերման արդյունավետության բարձրացումը:

2020 թ. ընթացքում մարզի 911 տարածքային ահազանգման կենտրոնում գրանցվել է 56092 զանգ, որից 854-ը՝ արտակարգ դեպքերի, ստորաբաժանումներն արձագանքել են 612 դեպքի, 242 դեպքում  իրականացվել է տեղեկատվության փոխանցում այլ ծառայությունների: Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվել է 34267 հանրային տարածքների ախտահանման աշխատանքներ: Տավուշի ՄՓՎ Իջևանի, Նոյեմբերյանի և Տաուշի հրշեջ փրկարարական ջոկատներում ստեղծված աջակցող խմբերը 40 բնակավայրերում իրականացրել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից 259 շահառուներին տրամադրված սննդի և հիգիենայի փաթեթների բաշխում: 

2020 թվականի գործունեության արդյունքները  բարձր է գնահատել ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը, ով իր խոսքում կարևորել է փրկարարների ամենօրյա պատասխանատու աշխատանքը՝ ի նպաստ քաղաքացիների, անդրադարձել է  նաև առկա խնդիրներին

Հանդիպումն ավարտվել է փրկարարների պարգևատրման արարողությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter