HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամփոփվել են վարչական շրջանների ապրիլ ամսվա հաշվետվությունները

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրավիրած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են քաղաքապետի տեղակալները, վարչական շրջանների ղեկավարներն ու քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետերը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների ապրիլ ամսին, ըստ ոլորտների, կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:

Հատուկ ուշադրություն հրավիրելով հավաքագրման ցուցանիշների վրա՝ քաղաքապետն հանձնարարել է հստակեցնել և ճշգրտել սեփական եկամուտների հավաքագրման բազաները: Բացի դրանից՝ Կարեն Կարապետյանն առաջարկել է վարչական շրջանների ամսական հաշվետվություններում առաջիկայում ներառել  նաև ներդրումային ծրագրերի գնահատման  չափորոշիչը:

Ամփոփելով հաշվետվության արդյունքները` Երևանի քաղաքապետը հստակ հանձնարարականներ է տվել քայլեր ձեռնարկել առանձին դեպքերում տեղ գտած թերացումների վերացման ուղղությամբ: Այս մասին հաղորդում են քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter