HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լլոյդ Օսթինը հաստատվել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում

ԱՄՆ Սենատը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում հաստատել է Լլոյդ Օսթինի թեկնածությունը։ Այդ մասին հայտնում է CNN-ը։ Օսթինի թեկնածության օգտին կողմ է քվեարկել 93 սենատոր, դեմ՝ 2-ը։ 67-ամյա Օսթինը իր պարտականությունների իրականացմանը պաշտոնապես կանցնի երդմնակալության արարողությունից հետո։ 

Օսթինն ունի գեներալի կոչում։ Ծառայության տարբեր տարիներին նա զբաղեցրել է Ամերիկյան զորքերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի տնօրենի և ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերի ղեկավարի պաշտոնը։ Էական դերակատարություն է ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի Վաշինգտոնի մշակած ռազմավարության մեջ։

2016 թվականին հրաժարական է տվել և աշխատանքի անցել զենքի արտադրությամբ զբաղվող «Raytheon» մասնավոր ընկերությունում։ 

Օսթինը կդառնա առաջին աֆրոամերիկացին, որը կզբաղեցնի Պենտագոնի ղեկավարի պաշտոնը։

Լուսանկարը՝ AP Photo/J. Scott Applewhite

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter