HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ նոր վարչակազմը հնարավոր է վերանայի թալիբների հետ համաձայնագիրը

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը մտադիր է վերանայել թալիբների հետ համաձայնագիրը, որը կնքվել է նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը հունվարի 23-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը ցանկանում է համոզված լինել, որ իսլամական «Թալիբան» արմատական շարժումն իսկապես կատարում է իր ստանձնած պարտականությունները։ Ըստ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչի՝ Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը արդեն իսկ այդ մասին տեղեկացրել է իր աֆղան գործընկեր Համդուլա Մոհիբին։

Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ Սպիտակ տունը ցանկում է պարզել, թե արդյոք թալիբները դադարեցրել են հարաբերությունները ահաբեկչական խմբավորումների հետ, կրճատել բռնության մասշտաբները և խաղաղ բանակցություններ սկսել Աֆղանստանի կառավարության հետ։ Թալիբների ներկայացուցիչն էլ, AFP-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թալիբան շարժումը պահում է իր խոստումը և նույնն ակնկալում նաև մյուս կողմից։

2020 թվականի փետրվարին ԱՄՆ-ը թալիբների հետ կնքել էր համաձայնագիր՝՝ խոստանալով, թալիբների կողմից անվտանգության ապահովման փոխարեն, 2021 թվականի կեսերին ամբողջությամբ Աֆղանստանից հանել ամերիկյան զորքերը։ Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն էլ՝ Ջեյք Սալիվանը, Մոհիբի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, նշել է, որ Վաշինգտոնն աջակցում է Աֆղանստանում խաղաղ գործընթացին։

«Վաշինգտոնը ցանկանում է օգնել կողմերին՝ հասնելու ամուր և արդար քաղաքական համաձայնության և հրադադարի կայուն պահպանման»,- նշել է Սալիվանը։

Լուսանկարը՝ AP Photo/Rahmat Gul

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter