HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողան. Թուրքիան վերջին 5 տարում 11 անգամ մեծացրել է պաշտպանական ծրագրերի ֆինանսավորումը

Թուրքիան վերջին 5 տարում 11 անգամ մեծացրել է պաշտպանական ծրագրերի ֆինանսավորումը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 

«Միայն վերջին 5 տարվա ընթացքում մենք ձեռնարկել ենք 350 նոր նախագիծ։ Բյուջեն կազմել է 5,5 միլիարդ դոլար, բայց մենք 11 անգամ մեծացրել ենք պաշտպանական ծրագրերի ֆինանսավորումը՝ հասցնելով 60 միլիարդ դոլարի»,- Թուրքիայի նախագահի խոսքերը մեջբերել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը։

Զուգահեռաբար, հունվարի 23-ին կայացել էր Istanbul ռազմանավի իջեցումը ջրի վրա, որը կառուցվել է MILGEM ծրագրի շրջանակներում (Milli Gemi` «Ազգային նավ»)։ Ծրագիրը սկսվել է դեռևս 1996 թվականին, սակայն թերֆինանսավորման պատճառով, նավի կառուցումը հետաձգվում էր։ 

Վրաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունն էլ հայտարարել է, որ վրաց-թուրքական ռազմական համագործակցության շրջանակներում, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը վրացական կողմին փոխանցել է լազերային չափիչներ և ինժեներական այլ սարքավորումներ։ 

«Նշված ինժեներական սարքավորումները և տեխնիկան կօգնեն արդյունավետորեն իրականացնել մեր ստորաբաժանումների առջև դրված խնդիրները։ Այսօրվա օրը Վրաստանի և Թուրքիայի ռազմական սերտ համագործակցության վառ օրինակ է»,- նշել է Վրաստանի պաշտպանության ուժերի ներկայացուցիչ Իոսիֆ Նիկոլայիշվիլին՝ տեխնիկայի փոխանցման փաստաթղթի ստորագրումից հետո։

Վրաստանի ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ լազերային չափիչները փոխանցվել են թուրքական դրամաշնորհի շրջանակներում։ Տեխնիկան կփոխանցվի Վրաստանի ինժեներական զորքերին։

Լուսանկարը՝ Անադոլու գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter