HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թբիլիսիում ցուցարարները պահանջել են վերացնել կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները

Թբիլիսիում ընդդիմության, գործարար համայնքի ներկայացուցիչները և քաղաքացիական ակտիվիստները կիրակի՝ հունվարի 24-ին Կառավարության տան մոտ բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով վերացնել կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները։ Այդ մասին գրում է TACC-ը։

«Բողոքի ակցիայի նպատակը բոլոր այն սահմանափակումների վերացումն է, որոնք ներդրվել են կառավարության կողմից՝ իբր համավարակի դեմ պայքարի պատճառով։ Ես հենց դրա համար եմ այստեղ եկել։ Ակցիայի կազմակերպիչները տարբեր բիզնես ասոցիացիաներն են։ Ես շարքային քաղաքացի եմ, որն ամիսների ընթացքում պահանջում է սահմանափակումների վերացում»,- լրագրողներին հայտարարել է «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն։

Բողոքի ակցիայի կազմակերպիչները եղել են քաղաքացիական ակտիվիստները և գործարար համայնքի ներկայացուցիչները։ Դրան մասնակցել են «Գիրչի», «Լելո Վրաստանի համար», «Եվրոպական Վրաստան՝ ազատության շարժում» և «Աղմաշենեբելի ռազմավարություն» ընդդիմադիր կուսակցությունները։ Նրանք կարծում են, որ կառավարությունն առաջին հերթին պետք է լուծի հանրային տրանսպորտի աշխատանքը, այնուհետ հանի մնացած սահմանափակումները, քանի որ օրեցօր վատանում է քաղաքացիների սոցիալական վիճակը։ Ցուցարարների խոսքերով՝ նրանք պարբերաբար ակցիաներ կկազմակերպեն, որ ստիպեն իշխանությանը գնալ զիջումների։ Հունվարի 25-ին նախատեսված է ևս մեկ ակցիա, որը դարձյալ կկայանա Կառավարության տան մոտ։

Վրաստանի իշխանությունները զանգվածային սահմանափակումներ էին մտցրել 2020 թվականի նոյեմբերի 28-ից՝ երկրում համաճարակային վիճակի վատթարացման պատճառով։ Նախորդ շաբաթ Վրաստանի կառավարությունը հայտնել էր փետրվարի 1-ից սահմանափակումների թուլացման մասին։ Նախատեսվում է, որ կհանվի կանոնավոր ավիահաղորդակցության արգելքը, որը գործում է 2020 թվականի մարտից։ Կսկսեն գործել առևտրի խոշոր կենտրոնները, մոլերը և խանութները։ Երկրի 5 խոշոր քաղաքներում՝ Բաթումում, Գորիում, Զուգդիդիում, Փոթիում և Թելավիում կսկսեն գործել հանրային տրանսպորտն ու դպրոցները։ Աջարիայում կբացվեն բոլոր այն ռեստորաններն ու սրճարանները, որոնք ունեն բացօթյա տաղավարներ։ Փետրվարի 15-ից, երկրի ողջ տարածքում, կբացվեն նաև շուկաները։

Մինչև մարտի 1-ը հանրային տրանսպորտը չի գործի Թբիլիսիում, Քութայիսում և Ռուսթավիում։ Այդ քաղաքներում փակ կլինեն նաև դպրոցները։ Մինչև մարտի 1-ը ողջ երկրում ուժի մեջ կլինի նաև գիշերային երթևեկության արգելքը, որը գործում է ամեն օր երեկոյան 21:00-05:00-ն։ Կառավարությունը փակ է պահում նաև լեռնադահուկային հանգստավայրերը, հյուրանոցները, խաղատները և ժամանցի կենտրոնները։ Բացի այդ, չի իրականացվում նաև միջազգային բեռնափոխադրումներ։

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: Ներկայումս այդ երկրում գրանցվել է կորոնավիրուսի 253 518 դեպք, ինչը կազմում է երկրի բնակչության 6,82 %-ը: Ապաքինվել է 242 085 մարդ, իսկ մահացել՝ 3 055-ը։

Լուսանկարը՝ Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter