HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». չունի ասելու

Երևանի թիվ 9 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Ռուբեն Սադոյանի աներոջ բնակարանում 8 հոգի է գրանցված: Այնինչ այդքան մարդ, ըստ հարևանների, այստեղ չի ապրել երբեք:

Ռուբեն Սադոյանն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից: Իսկ նրա աներոջ՝ Հովհաննես Աղայանի բնակարանը, որը գտնվում է Դեմիրճյան 17Ա հասցեում, ընդգրկված է նույն ընտրատարածքում: Նշված շենքի բնակիչներն ասում են, որ Աղայանների բնակարանում միայն ամուսիններն են ապրում:

Երեկ, երբ այս կապակցությամբ «ՀԺ» թղթակիցը փորձել է մեկնաբանություն խնդրել Ռուբեն Սադոյանի աներ Աղայանից, վերջինս հայտարարել է, որ ասելու ոչինչ չունի:

Թիվ 9 ԸՏ-ում, բայց Սադոյանից, պատգամավորության թեկնածու են առաջադրվել Նապոլեոն Ազիզյանը (ԲՀԿ), Լևոն Զուրաբյանը (Կենգրես), Ռուբիկ Հակոբյանը («Ժառանգություն»):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter