HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԽԽՎ նիստում բարձրացվել է հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցը

ԵԽԽՎ քաղաքական խմբերում և լիագումար նիստում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց է բարձրացվել։ Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որը ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում մասնակցում է այդ կառույցի ձմեռային նստաշրջանին։

«Այսօր առավոտյան տեղի ունեցած քննարկումների ժամանակ մեր կողմից կատարված աշխատանքի արդյունքում քիչ առաջ քաղաքական երկու խմբերի ղեկավարներ Ալեսքանդր Պոչեյը (Եվրոպայի ժողովրդական կուսակցության խումբ) և Ժակ Մէրը (Եվրոպայի Ազատականների և ժողովրդավարների դաշինք խումբ) ԵԽ գլխավոր քարտուղարի առջև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացրեցին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Էդմոն Մարուքյանը։

Ավելի վաղ պատգամավորն ակցիա էր կազմակերպել նիստերի դահլիճի մուտքի մոտ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter