HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեկնարկել է Դավոսի տնտեսական համաժողովը

Դավոսում երկուշաբթի՝ հունվարի 25-ին, մեկնարկել է ամենամյա տնտեսական համաժողովը, որն այս տարի կազմակերպվում է առցանց։ Համաժողովին մասնակցում են աշխարհի զարգացած և զարգացող երկրների մի շարք ղեկավարներ, այդ թվում՝ Գերմանիայի, Հնդկաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության և Ճապոնիայի առաջնորդները։ Համաժողովը կտևի մինչև հունվարի 29-ը, իսկ քննարկման գլխավոր թեման, ինչպես հայտարարել են կազմակերպիչները, կլինի «նոր գլոբալ իրավիճակի» քննարկումը, որը կապված է կորոնավիրուսի համավարակի հետ։ 

Ընդհանուր առմամբ, Դավոսի համաժողովին կմասնակցի մոտ 1500 մարդ 70 երկրից։ Բացի երկրների և կառավարությունների ղեկավարներից, առցանց համաժողովին մասնակցում են նաև միջազգային կազմակերպությունների, գործարար աշխարհի ներկայացուցիչներ և առաջատար փորձագետներ։ «Վստահության վերականգնումը և միջազգային համագործակցության ընդլայնումը բացառապես կարևոր են նորարարական և համարձակ լուծումների խթանման համար՝ համավարակի դադարեցման և կայուն վերականգնման աջակցության նպատակով»,- իր ելույթում հայտարարել է Համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր և նախագահ Կլաուս Շվաբը, որն առցանց համաժողովն անվանել է «եզակի»։

Համաշխարհային բիզնեսի և քաղաքական գործիչների ամենամյա ավանդական հանդիպումը կազմակերպվում է յուրաքանչյուր հունվարի վերջ՝ Շվեյցարիայի Դավոս քաղաքում։ 2020 թվականի դեկտեմբերին Համաշխարհային տնտեսական համաժողովի ղեկավար կազմը հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակի հետ կապված, հնարավոր է, առաջիկա հանդիպումը կազմակերպվի 2021 թվականի մայիսի 13-16-ը, Սինգապուրում։

Լուսանկարը՝ AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter