HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». «Շատ ցավալի է 10 տարի անց նորից շարունակել այս թեման»

Երեկ լրացավ «Ա1+»-ի եթերազրկման տասը տարին: «Բոլոր այս տարիների ընթացքում տարբեր խոստումներ են եղել, սուտ մեկնաբանություններ են եղել, ստով քողարկված գործունեություններ են եղել՝ ի վնաս «Ա1+»-ի: Ես, անկեղծ ասած, համ հասկանում եմ, համ էլ չեմ հասկանում, թե ինչ պատճառով դա գցեցին շարունակական գծերի վրա»,- aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը՝ հավելելով, որ տասը տարվա ընթացքում ինքն ավելի շատ հասկացել է, որ մենք չունենք պետություն, աշխատող օրենքներ և ընդհանրապես մտադրություն էլ չունենք այդ ամենը վերականգնելու Ռոբերտ Քոչարյանի քանդելուց հետո:

Ինչ մնում է հույսերին, պարոն Մովսեսյանը նկատեց. «Ինչպես միշտ, մեր երկրում օտար թագավորների վրա ենք հույս դրել: Շատ ցավալի է, որ մենք ստիպված ենք տասը տարի անց նորից շարունակել այս թեման և շարունակել Եվրոպայում: Մենք հայաստանյան բոլոր ատյաններում նույն պատնեշին հանդիպեցինք, և զարմանալին այն է, որ բոլորն էլ, հասկանալով իրենց սխալը, շարունակում են գործել այդ սխալը: Հիմա նորից ստիպված ենք ապավինել, որ մեր ներքին կեղտը պետք է մաքրի ինչ-որ քեռի Եվրոպայից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter