HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալմա Աթայում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները փետրվարի 5-ին կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը կկայանա Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում։ Այդ մասին երկուշաբթի՝ հունվարի 25-ին հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը։ 

«2021 թվականի փետրվարի 5-ին Ալմա Աթայում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Նիստին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։ Նախատեսվում է նաև ԵՏՄ դիտորդ երկրների՝ Մոլդովայի, Ուզբեկստանի և Կուբայի մասնակցությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը կկայանա նեղ և ընդլայնված կազմերով։ «Օրակարգում ներառված են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, ներքին շուկայի գործարկմանը խոչընդոտող  խնդիրների վերացման հարցերը, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերում ինտեգրացիոն ներուժի զարգացումը»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Նույն օրը Եվրասիական միջկառավարական խորհրդի մասնակիցները կայցելեն «Համաշխարհային տնտեսության թվային ապագան» խորագրով միջազգային ֆորումին, որը նվիրված է նորարարության և տեխնոլոգիական ձեռներեցության աջակցման և խթանման նպատակով թվային էկոհամակարգերի փոխգործակցության հարցերին։  

ԵՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Դրան անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։

Լուսանկարը՝ ТАСС-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter