HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիան վաղաժամկետ դադարեցրել է կորոնավիրուսի սեփական պատվաստանյութերից մեկի մշակումը

Ֆրանսիայի Պաստերի ինստիտուտը հայտարարել է COVID-19-ի սեփական պատվաստանյութերից մեկի մշակման աշխատանքների դադարեցման մասին։ Այդ մասին նշվում է ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ։ Պատվաստանյութի մշակման աշխատանքների դադարեցման պատճառը դրա ոչ բավարար արդյունավետությունն է։ 

«Հակակարմրուկային պատվաստանյութի վիրուսի հիման վրա թեկնածու պատվաստանյութի մշակումը չշարունակելու որոշումն ընդունվել է այն միջանկյալ արդյունքների դիտարկումից հետո, որոնք ստացվել են I փուլի փորձարկումների ընթացքում։ Վերջինս սկսվել էր անցյալ տարվա օգոստոսից»,- նշվում է Պաստերի ինստիտուտի հաղորդագրության մեջ, որը տարածվել է երկուշաբթի՝ հունվարի 25-ին։

Հաղորդվում է, որ մարդկանց վրա պատվաստանյութի առաջին փորձարկումներից հետո պարզ է դարձել, որ մարդն այն լավ է տանում, սակայն «իմունային պատասխանն ավելի ցածր է, քան այն մարդկանց մոտ, որոնք հակամարմինները ձեռք են բերել՝ բնական ճանապարհով ապաքինվելուց հետո։ Բացի այդ, փորձարկումների արդյունքում նաև պարզ է դարձել, որ այս պատվաստանյութի արդյունքում առաջացած իմունային պատասխանն ավելի ցածր է, քան արդեն իսկ հաստատված մյուս պատվաստանյութերի պարագայում»։

Այդուհանդերձ, Պաստերի ինստիտուտը կշարունակի զբաղվել մյուս պատվաստանյութերի մշակմամբ, որոնք անցել են փորձարկումների մինչկլինիկական փուլը։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter