HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». գիշերային հանդիպումներ Արմավիրում

ԱԺ պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտ, «Հրապարակին» տեղեկացրեց, որ երեկ հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ: Հակոբյանը նրանց տեղեկացրել է, որ թիվ 19 ընտրատարածքում տիրում է վախի մթնոլորտ, քանի որ գեներալ Սեյրան Սարոյանն ահաբեկում է այլ դիրքորոշում ունեցող ընտրողներին:

Հակոբյանն ասել է, որ իր նախընտրական հանդիպումները պատրաստվում է անցկացնել գիշերային ժամերին, որպեսզի Սարոյանը չիմանա, թե հատկապես ովքեր են եկել՝ հանդիպելու իր հետ: ԺՀՄԻԳ-ի դիտորդներին գիշերային հանդիպումների գաղափարը հետաքրքիր է թվացել, և նրանք ցանկություն են հայտնել մասնակցել դրանց:

Ի դեպ, Հակոբյանը «Հրապարակին» հայտնեց, որ վերջին 5 տարվա ընթացքում Սարոյանն առնվազն 2 տարի 7 ամիս բացակայել է Հայաստանից, ինչը նշանակում է, որ մշտապես չի բնակվել երկրում: Սարոյանի գրանցումը չեղյալ ճանաչելու հայցով Հակոբյանը դիմել է վարչական դատարան: «Դիմելու եմ նաև ՍԴ, իսկ Հայաստանում մերժվելու դեպքում՝ նաև Եվրադատարան»,- տեղեկացրեց Հակոբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter