HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանն այցելել է Ներքին գործերի նախարարություն

Այսօր՝ հունվարի 26-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է նորաստեղծ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարություն։
Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմում ընգրկված ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները։
ԱՀ նախագահի հրամանագրի համաձայն Ներքին գործերի նախարար է նշանակվել Կարեն Գրիգորի Սարգսյանը։
Արայիկ Հարությունյանը խոսել է երկրում ծառացած մի շարք խնդիրների և միասին այդ ամենը հաղթահարելու ուղիների մասին։
Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արցախի Հանրապետության նախագահին բարձր վստահության համար և հավաստիացրել, որ ժողովրդի անվտանգությունն ու անդորրն ապահովվելու համար կարվի ամեն ինչ :Նա նշել է, որ երկու կառույցների համագործակցությունը արդյունքում արձանագրել ենք բարձր ցուցանիշներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter