HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Երևան են հասել՝ կրկնակի վճարելով

Էջմիածնում մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ն առաջադրել է Մանվել Գրիգորյանի եղբոր որդու՝ գործող պատգամավոր, ՀՀԿ-ական Հրանտ Գրիգորյանի թեկնածությունը:

Վերջին շրջանում մամուլում հաճախ է դժգոհություն հնչում՝ կապված Մասիսի տարածաշրջանի մի շարք համայնքների տրանսպորտային գծերի աշխատանքի մասով: «ՉԻ» տեղեկություններով՝ այդ տարածաշրջանի թե ավտոբուսային, թե միկրոավտոբուսային երթուղիները պատկանում են ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հրանտ Գրիգորյանի հարազատ եղբայր, Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանին:

Ի դեպ, օրերս՝ մարտի 30-ին, ՀԱԿ-ի հանրահավաքի օրը, չեն աշխատել ինչպես այս երթուղու ավտոբուսներն ու միկրոավտոբուսները, այլև հենց Հրանտ Գրիգորյանին պատկանող, Էջմիածին քաղաքից և հարակից համայնքներից Երևան տեղափոխող ավտոբուսներն ու միկրոավտոբուսները:

Ուշագրավն այն է, սակայն, որ Հրանտն ու իր եղբայրը մի կողմից հաճոյացել են իշխանություններին, բայց մյուս կողմից էլ բնակչությանը հասցրել են Երևան իրենց սեփական տաքսի ծառայությունների մեքենաներով: Պարզապես հանրահավաքի օրը տաքսիները աշխատել են կրկնակի գնով: Այսինքն՝ փող աշխատելու գծով ևս Հրանտն ու իր գյուղապետ եղբայրը լավ էլ շահել են:

Լուս՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանություններ (1)

A.
de irank joxovrdi masin en che> aner,pesa ,exborvordi,kroj mard,xnami ,nuin [email protected] klinen iranz torner@,tsorner@ u edpes sharunak

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter