HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ այսօր՝ հունվարի 26-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Նախարար Փիլոյանն իր ողջույնի խոսքում բարձր է գնահատել Ռուսաստանի գործընկեր կառույցի հետ համագործակցության զարգացումները, ինչպես նաև կարևորել է հումանիտար օգնության ոլորտում արդյունավետ փոխգործակցությունը, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման գործում ցուցաբերած աջակցությունը և Արցախում իրականացվող ռուսական խաղաղապահ առաքելության դերը:

Դեսպան Կոպիրկինը ևս անդրադարձել է համագործակցության նշված առաջնահերթություններին: Կողմերը գոհունակություն են հայտնել Երևանում գործող հայ-ռուսական հումանիտար արձանգանքման կենտրոնի գործունեության և ընթացիկ ծրագրերի առնչությամբ:

Քննարկվող թեմաների առանցքում եղել է գերիների վերադարձի, զոհված և անհայտ կորած անձանց որոնման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացման հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter