HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է «Թատրոն-X» հանրապետական 5-րդ փառատոնը

Ապրիլի 2-ից մայիսի 3-ը Ազգային թատերական ստեղծագործական միավորումը մայրաքաղաքի, մարզերի և Արցախի 30 թատերախմբի ու թատրոնի մասնակցությամբ անցկացնում է «Թատրոն-X» հանրապետական 5-րդ փառատոնը:

Հավատարիմ մնալով «Թատրոն-X»-ի արդեն ավանդական դարձած «Մշակութային միասնություն. բանավեճի փառատոն» նշանաբանին' այս տարի ևս յուրաքանչյուր ներկայացումից հետո տեղի կունենա բաց, հրապարակային մասնագիտական քննարկում: Փառատոնն ընդգրկում է նախորդ տարվա լավագույն բեմադրությունները, որոք ընտրում են հենց մասնակից թատրոնները: Կխոսվի խնդիրների, անելիքների ու ձեռքբերումների մասին:

Ներկայացումներին հաջորդող մասնագիտական քննարկումներից զատ՝ մարզերում նախատեսվում է տեղի ստեղծագործողների և ուսանողների մասնակցությամբ անցկացնել վարպետության դասեր ու կլոր սեղաններ:

«Թատրոն-X» 5-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում ապրիլի 2-ին: Նույն օրը ներկայացումով հանդես եկավ Թատերական գործիչների միության «Up» թատերախումբը (Գոգոլ՝ «Քիթը», բեմադրության հեղինակ՝ Սամսոն Մովսեսյան):

Փառատոնն իր աշխատանքները կեզրափակի մայիսի 3-ին «Բոհեմ» թատերական ընկերության «Շեղշե լա ֆամ» ներկայացումով (բեմադրության հեղինակ՝ Նարեկ Դուրյան): Փառատոնի փակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա նույն օրը Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:

«Թատրոն-X» հանրապետական 5-րդ փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter