HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն ու Գրենադան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

ՄԱԿ-ում Հայաստանի ու Գրենադայի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը և Դեսիմա Ուիլիամսը ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն:

Նյու Յորքում ՀՀ մշտական ներկայացուցչության շենքում Համատեղ հայտարարության ստորագրման արարողությանը հետևել է երկու դեսպանների զրույցը, որի ժամանակ կարևորվել են երկկողմ համագործակցության խթանումը: Դեսպանները պայմանավորվել ակտիվացնել շփումները ՄԱԿ-ի ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Տեղեկանք: Գրենադան գտնվում է Կարիբյան ծովի հարավ աևելյան մասում և զբաղեցնում է 339 ք/կմ տարածք: 2010թ մարդահամարի տվյալներով կզղու վրա ապրում է մոտ 108 հազար բնակիչ, որոնց մեծամասնությունն ունեն աֆրիկյան ծագում: Երկրի կառավարումը հիմնված է բրիտանական խորհրդարանական համակարգի վրա, իսկ տնտեսությունը զարգանում է շնորհիվ տուրիզմի և կրթության բնագավառներում մատոցվող ծառայությունների և գյուղատնտեսական ապրանքների արտահանման (հիմնականում մշկընկույզ, կակաո) միջոցով: Գրենադան ՄԱԿ-ի անդամ է 1974թ.-ից, անդամակցում է միջկառավարական, միջազգային ու տարածաշրջանային այլ կառույցներին, ներառյալ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Համաշխարհային բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին, Ամերիկյան պետությունների կազմակերպությանը և Արևելյան կարիբյան տարածաշրջանի անվտանգության համակարգին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter