HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութ

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութ։ Այդ մասին հայտարարել է խաղաղապահ ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Դմիտրի Պերեպելկինը։ 

«Ավարտվել է խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի պատվաստման փուլը։ Սահմանված գրաֆիկի համաձայն՝ այս պահի դրությամբ պատվաստվել է ավելի քան 1 900 ռուսական զինծառայող»,- լրագրողներին հայտնել է Պերեպելկինը։ Նա նշել է, որ Արցախում շարունակում է պահպանվել հրադադարը, չեն արձանագրվել դրա խախտման դեպքեր։

ՌԴ խաղաղապահների աջակցությամբ Արցախ է վերադարձել 51 216 տեղահանված։ Ռուսական ինժեներասակրավորային խմբերի կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է 23 837 պայթուցիկ սարք։

Լուսանկարը՝ Александр Рюмин / ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter