HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իլհամ Ալիև. «Պատերազմի ընթացքում արբանյակների օգտագործումը մեզ հսկայական առավելություն է տվել»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում արբանյակների օգտագործումն ադրբեջանական կողմին հսկայական առավելություն է տվել։ Այդ մասին գրում է minval.az-ը։

«Իհարկե, խոսելով տեխնոլոգիական զարգացման ոլորտում իրականացված աշխատանքի մասին, ես պետք է նշեմ արբանյակները։ Որպես մարդ, որը ղեկավարել է այդ ոլորտը, դուք լավ գիտեք այդ ողջ աշխատանքը։ Երբ մենք արբանյակները հանեցինք ուղեծիր, ոմանք հարցնում էին, թե ինչ նպատակով է արվում այդ ամենը։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ այն մեզ շատ անհրաժեշտ էր։ Արբանյակների օգտագործումը ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո, մեզ հսկայական առավելություն էր տալիս... Պատերազմի ընթացքում հակառակորդի տեղաշարժին առցանց հետևելը և նրա սադրանքների կանխումը, իհարկե, մեզ լրացուցիչ առավելություն էր տվել»,- նշել է Ալիևը՝ Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Ռաշադ Նաբիևի հետ առցանց հանդիպման ժամանակ։

«Արբանյակներն ունեն մեծ նշանակություն նաև պատերազմից հետո՝ մեր ներկայիս պլանների համար, որոնք կապված են վերականգնիչ աշխատանքների հետ։ Առկա տվյալների հիման վրա, որոնք դուք ինձ ներկայացրել եք, մենք հիմա մեծ արդյունավետությամբ իրականացնում ենք ականազերծման աշխատանքներ։ Միևնույն ժամանակ արբանյակից ստացվող տվյալներն ունեն հատուկ նշանակություն գյուղատնտեսության, անտառային ֆոնդի, ջրային ռեսուրսների, բնապահպանական իրավիճակի հետագա զարգացման համար»,- հավելել է Ալիևը։

Նրա խոսքերով՝ սա այն ոլորտներից մեկն է, որտեղ Ադրբեջանը կախված չէ որևէ այլ երկրից։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter