HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղը կներկայացվի ՄԻՊ 2011թ. տարեկան զեկույցը

Ապրիլի 4-ին քաղաքացիական հասարակությանը, հասարակական կազմակերպություններին և զանգվածային լրատվամիջոցներին պաշտոնապես կներկայացվի Մարդու իրավունքների պաշտպանի 2011թ. տարեկան զեկույցը:

Տարեկան զեկույցի հետ զուգահեռ կներկայացվեն նաև ՄԻՊ գրասենյակի խոցելի խմբերի և քաղաքական և քաղաքացիական իրավունքների պաշտպանությանն առնչվող 2012-2017թթ. ռազմավարությունները, որոնք մշակվել են միջազգային զեկույցներում արտացոլված, ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության, առանձին անհատների, միջազգային հանրության բարձրացած, ինչպես նաև ՄԻՊ-ի տարեկան զեկույցում ներառված կարևորագույն խնդիրների հիման վրա։

ՄԻՊ աշխատակազմը հայտնում է, որ փաստաթղթում ներառված են այն խնդիրներն ու ծրագրերը, որոնց ՄԻՊ գրասենյակն անդրադառնալու է առաջիկա 5 տարվա ընթացքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter