HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելի բնակչությունը զանգվածային պատվաստվում է. այն կարծես թե ազդում է հիվանդության վիճակագրության վրա

Իսրայելը դարձել է աշխարհում կորոնավիրուսի պատվաստումներ իրականացնող առաջատար երկիրը, և առաջին անգամ, երկրի մասշտաբով պատվաստանյութի զանգվածային կիրառման առաջին արդյունքները, բավականին հուսադրող են։ Այդ մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով Իսրայելի հանրային առողջապահության ոլորտի մասնագետներին։

Meduza-ն էլ ուսումնասիրել է պատվաստումների գործընթացը մերձավորարևելյան այդ երկրում։ Իսրայելը, որտեղ 16 տարեկանից բարձր բնակչության ավելի քան 40 %-ը արդեն իսկ ստացել է Pfizer/BionTech պատվաստանյութի առաջին դեղաչափը, դարձել է իր տեսակով միջազգային փորձադաշտ, որտեղ հնարավոր է պարզ դառնա պատվաստանյութի զանգվածային կիրառման արդյունավետությունը։ Այստեղ զանգվածային պատվաստումներն սկսվել են 2020 թվականի դեկտեմբերի 20-ին։ Իսրայելում արդեն իսկ առաջին դեղաչափը ստացել է 2,6 միլիոն մարդ, իսկ երկու դեղաչափերը՝ ավելի քան 1 միլիոն մարդ։

Այդպիսի տեմպերի հնարավոր է եղել հասնել պատվաստանյութի արտադրողների հետ հատուկ համաձայնագրի միջոցով։ Հունվարի 7-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ պայմանավորվածություն է ձեռքբերվել Pfizer ընկերության հետ այն մասին, որ 2021 թվականի մարտի վերջին 16 տարեկանից բարձր բոլոր իսրայելցիները կկարողանան պատվաստվել։ նեթանյահուն հայտարարել է, որ համաձայնագրի շրջանակներում Իսրայելը կդառնա «մի ամբողջ երկրի արագ պատվաստման միջազգային մոդել»: Իսրայելի իշխանությունները տվյալներով կփոխանակվեն դեղագործական ընկերությունների հետ, որպեսզի օգնեն «մշակել վիրուսի դեմ պայքարի ռազմավարություն»։

Պատվաստման գործընթացի արագացմանը նպաստել են նաև երկրի զինված ուժերը։ Պատվաստումների կենտրոններում աշխատում են մոտ 700 ռազմական բժիշկներ, որոնք զորակոչվել են պահեստազորից։ «Մենք կդառնանք առաջին երկիրը, որը կհաղթահարի կորոնավիրուսը»,- խոստացել էր Իսրայելի վարչապետը՝ Pfizer ընկերության հետ կնքած համաձայնագրից հետո։

Երկուշաբթի՝ հունվարի 25-ին Իսրայելի առողջապահության նախարարությունը և երկրի խոշորագույն բժշկական կազմակերպություններից մեկը՝ «Մաքքաբի»-ն, հրապարակել են առաջին տվյալներն այն մարդկանց մասին, որոնք ստացել են անհրաժեշտ երկու դեղաչափերը։ Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով՝ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստացած 428 հազար իսրայելցիներից միայն 63 մարդ կամ 0,014 %-ն է վարակվել վիրուսով։ «Մաքքաբի»-ի տվյալներով էլ՝ երկրորդ դեղաչափի ստացումից մեկ շաբաթ անց վարակվել է դեղաչափը ստացած 129 հազար իսրայելցիներից միայն 20-ը կամ 0,01 %-ը։

Ավելի ճշգրիտ արդյունքներ, ներառյալ բնակչության պատվաստված խմբերի համեմատությունը չպատվաստվածների հետ, դեռևս չեն հրապարակվել գրախոսվող հեղինակավոր ամսագրերում։ Փորձագետներն զգուշացնում են, որ այդպիսի չմշակված տվյալները կարող են սխալ շարադրվել, ուստի պետք է դրանք ուսումնասիրվեն մասնագետների կողմից։

Չնայած պատվաստանյութի նկատմամբ իր լավատեսությանը, Նեթանյահուն հակված է նաև սահմանափակումների պահպանմանը։ «Չի կարելի նույնիսկ մի ակնթարթ մոռանալ այն մասին, որ համավարակը վխտում է ողջ աշխարհում»,- հայտարարել էր Իսրայելի վարչապետը։ Երուսաղեմի «Շաարեյ Ցեդեկ» բժշկական կենտրոնի նախագահ, պրոֆեսոր Ջոնաթան Հալեվին հաստատում է, որ իր հիվանդանոցի հիվանդասենյակները լցված են COVID-19-ով հիվանդ պացիենտներով։ Վերջինս կարծում է, որ անհրաժեշտ է ևս 2-3 շաբաթ, որպեսզի հնարավոր լինի տեսնել պացիենտների թվի նվազումը։

Լուսանկարը՝ Yonatan Sindel/Flash90

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter