HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթեցում՝ ձյան շերտի հոսքը կանխարգելելու նպատակով

Ապրիլի 2-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Գյումրու գծային կայարանների միավորումից ահազանգ է ստացվել, որ մոտ 5400 խմ ծավալով ձնահյուսի հետևանքով փակվել է Ջաջուռ-Մայիսյան ե/գ 7-րդ կմ-ի հատվածը:

Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Գյումրու գծի ուղեմասի աշխատակիցները մաքրել են նշված հատվածը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Ջաջուռ-Մայիսյան ե/գ 7-րդ կմ-ի հատվածում ձնահյուսը կանխարգելելու նպատակով պայթեցման աշխատանքներ իրականացնելու համար այնտեղ են մեկնել մարզային փրկարարական ջոկատը և օպերատիվ խումբը:

Աշխատանքները ղեկավարում է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Ս. Ազարյանը:

Տարածքի ուսումնասիրության արդյունքում կայացվել է որոշում՝ պայթեցման եղանակով կանխարգելել ձյան շերտի (100մ x 30մ x 3մ) հոսքը: Տեղադրվել է մոտ 20 պայթուցիկ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ պայթեցման աշխատանքները կշարունակվեն ապրիլի 3-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter